Լրահոս
Հասարակական
23:19
21.09.21
70

Անկախության իրական տերերը Եռաբլուրում են. Կարին Տոնոյան. տեսանյութ

Զոհված զինծառայողների հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ այսօր Ազատության հրապարակից ջահերով երթ են արել դեպի Եռաբլուր՝ ցույց տալով, որ տոնելու բան չկա, և ավելորդ է հրապարակի գունագեղ տոնակատարությունը:

Զոհված զինծառայողի մայր Կարին Տոնոյանը հայտարարել է, որ «հայերին ծնկած խաղաղություն պետք չէ: Եթե այդ խաղաղությունը մեզ որպես ողորմություն են նետելու, թող Փաշինյանը վերցնի և հեռանա»: