Լրահոս
Միջազգային
19:35
14.12.22
64

«Ամո՛թ ձեզ». Եվրախորհրդարանում պայթած կոռուպցիոն սկանդալը կամ ճամպրուկով փողեր

Կոռուպցիոն աննախադեպ մեծ սկանդալի կենտրոնում հայտնված Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն սոցիալիստ Էվա Կայլին ձերբակալությունից չորս օր անց պաշտոնանկ է արվել:

Նրա և մի նախկին եվրապատգամավորի մոտ կիրակի իրավապահները հայտնաբերել էին, ընդհանուր առմամբ, մեկուկես միլիոն եվրո կանխիկ գումար:

Կայլիին ու ևս մի քանի հոգու կասկածում են, որ նրանք կաշառքի դիմաց են դրական եզրակացություն տվել Քաթարի աշխատաշուկայի բարեփոխմանը: