Լրահոս
Միջազգային
13:31
03.03.25
161

ԱՄՆ-ից վռնդված Զելենսկին անվտանգություն է փնտրում Եվրոպայում. նրան գրկաբաց են դիմավորել Լոնդոնում

 

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո Լոնդոն մեկնած Ուկրաինայի նախագահն ասել է, որ դեռ պատրաստ է ԱՄՆ-ի հետ «հազվագյուտ մետաղների» գործարքի կնքմանը: Սկանդալային հանդիպումից երկու օր անց Կանադայի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ և Թուրքիայի արտգործնախարարը՝ Զելենսկիի մասնակցությամբ ավելի քան երկու ժամ քննարկել են ուկրաինական պատերազմին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը «պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ» պայմանավորվածությունների մասին է հայտնել: Ըստ Ֆիգարոյի՝ առաջարկներից մեկը վերաբերում է մեկամսյա հրադադարին: Բայց եվրոպացի առաջնորդները նաև մտադիր են ռազմական օգնություն տրամադրել Կիևին՝ Ուկրաինայի բանակցային դիրքերը ուժեղացնելու համար: