Լրահոս
Առողջապահական
20:17
18.08.21
55

Ամենավարակիչը կորոնավիրուսի շտամներից. դելտան է գրոհում Հայաստանը

Թագավարակը Հայաստանում նոր թափ է հավաքում: Վերջին 24 ժամում վիրուսով վարակվել է ևս 504 մարդ:

Չնայած առողջապահության նախարարությունը Հայաստան է բերել պատվաստանյութերի նոր խմբաքանակ՝ Հայաստանում վիրուսի դեմ պատվաստվողների թիվը դանդաղ է աճում:

Մեր բնակչության անգամ տասը տոկոսը դեռ չի պատվաստվել: Դրան զուգահեռ աճում են վիրուսի՝ հնդկական ամենաարագ տարածվող դելտա շտամով վարակվելու դեպքերը: