Լրահոս
Արցախ
16:17
24.09.21
71

Ամարաս վանքի վրա նորից ծածանվում է Արցախի Հանրապետության դրոշը

Ամարասի վանքի վրա երեկվանից նորից ծածանվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ռուս խաղաղպահները դրոշն իջեցնելու հրաման առհասարակ չէին արձակել, ուղղակի առաջարկել էին։ Իսկ Մաճկալաշենի համայնքապետը դա որպես հրաման էր ընկալել և կատարել: