Լրահոս
Քաղաքական
14:00
02.10.21
58

ԱԽ քարտուղարը չի հերքում՝ ՀՀ-ում կարող են բացվել միջանցքներ, որոնցից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձրագույն մակարդակում պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և հարցեր քննարկել: Գրիգորյանը չի հերքել, որ հնարավոր է Հայաստանում բացվեն միջանցքներ կամ ճանապարհներ, որոնցից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան: Ի դեպ, Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Փաշինյանի հետ, «երբ նա դրան պատրաստ լինի»,- Ալիևի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովոստի» գործակալությունը: