Լրահոս
Հասարակական
11:59
09.03.22
292

Ահազանգ ԱԻՆ–ում. Երևանի դպրոցներից մեկում ռումբ է տեղադրված

Img default alt hy

Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ստացել են մարտի 9-ին, ժամը 10:06-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։