Լրահոս
Աշխարհ
19:26
20.08.21
92

Աֆղանստանում թալիբները արյունոտ հաշվեհարդար են սկսել

Աֆղանստանում թալիբները ամեն օր կարմիր՝ արյունոտ, գիծ են քաշում ժողովրդավարության բոլոր արժեքների վրա: Աֆղանական էթնիկ փոքրամասնություն համարվող հազարացիներից 9-ին` թալիբները գնդակահարել են:

Թալիբանի զինյալները սկսել են սև ցուցակ կազմել: Նրանք դաժան հաշվեհարդար են խոստանում բոլոր այն մարդկանց, որոնք աշխատել են Աֆղանստանի նախկին վարչակազմի հետ: