Լրահոս
Աշխարհ
12:55
16.08.21
55

Աֆղանստանում իշխանության են եկել թալիբները․ ԶԱՐԳԱՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

«Թալիբան» շարժման կողմից երկրում իշխանությունը բռնազավթելուց հետո մարդիկ Աֆղանստանը լքելու վերջին փորձերն են անում։,  մարդիկ ամեն գնով օդանավակայանում փորձում են ինքնաթիռ նստել։

Աֆղանստանից մեկնելու այլ ճանապարհ չկա, քանի որ սահմանային բոլոր անցակետերը թալիբների վերահսկողության տակ են գտնվում։ Քաբուլի օդանավակայանը ՆԱՏՕ–ի ուժերի կողմից վերահսկվող միակ տեղն է մնացել։

Գիշերը կրակոցներ են հնչել։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ իրենց զինվորականներն օդ են կրակել կարգուկանոն հաստատելու համար։

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա։ Կիրակի օրը ԶԼՄ–ներն հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։