Լրահոս
Հայաստան
16:37
09.03.22
291

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը․ հայկական կողմը լռեցրել է հակառակորդի կրակը

Img default alt hy

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից և հավելում, որ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։