Լրահոս
Տարածաշրջան
14:41
01.10.21
48

Ադրբեջանն ու Թուրքիան հատուկ ջոկատայինների վարժանքներ են անցկացրել. տեսանյութ

Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացրել: Դրանք եղել են ահաբեկչության դեմ պայքարի հատուկ տակտիկական զորախաղեր: Չի բացառվում, որ դրանք տեղի են ունեցել Նախիջևանում, քանի որ անցած շաբաթ հայտարարվել էր թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունների մասին, որոնք պետք է հաջորդեին Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան համատեղ վարժանքներին: