Լրահոս
Հայաստան
13:21
09.03.22
255

Ադրբեջանն իրականացնում է համակարգային գրոհ Արցախի նկատմամբ․ ՀՀ իշխանության կողմից արձագանք չկա․ պատգամավոր

Img default alt hy

Ադրբեջանի կողմից իրականացվում է համակարգային գրոհ Արցախի նկատմամբ, որը ստանում է տարբեր բնույթներ՝ զենքի կիրառում, հոգեբանական ճնշում, տնտեսական քայլեր: Ամենավտնագավորն այն է, որ ՀՀ իշխանության կողմից որևէ արձագանք չկա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները և դուք կունենաք խաղաղություն: Բայց նույնիսկ Ադրբեջանի հավակնությունները բավավրելու պայմաններում այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու»,-ասաց նա: