Լրահոս
Քաղաքական
21:13
15.09.21
62

Ադրբեջանի դաժանությունը ՀՀ քաղաքացիները «հնարովի տեսարան» չեն համարում

Խորհրդարանի նախագահի խոսքերին եթերին հարմար բառերով արձագանքել այսօր դժվարացել են մեր համաքաղաքացիները:

Նաիրա Զոհրաբյանն այսօր «Հայլուրին» աղմակահարույց մի տեղեկություն է հայտնել: Վերջերս Արցախի փրկարարները Ադրբեջանին հանձնված տարածքներում հայ զինծառայողների մարմիններ են գտել, որոնք ճանաչելի են եղել, ինչը պատերազմից մեկ տարի անց անհավանական մի բան է: Չի բացառվում, որ տղաները գերի են եղել ու նոր են սպանվել: