Լրահոս
Քաղաքական
21:54
26.08.21
64

Ադրբեջանցի զինվորը դանակ է պահել արցախցի երեխաների վրա՝ իրենց տանը. բացառիկ մանրամասներ

Ի վերջո ո՞վ է Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկը մտած ու արցախցի փոքրիկին սպանել սպառնացած Ջամիլ Բաբաևը՝ լրտե՞ս, որ ռուսական WarGonzo տելեգրամ ալիքի տեղեկություններով նկարահանել է խաղաղապահների օբյեկտներն ու տեխնիկայի շարժը, թե՞ հոգեբուժարանից փախած խելագար, ինչպես նրան ներկայացնում է Բաքուն՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչպես էր հոգեկան շեղումներով տղամարդը ծառայում ադրբեջանական բանակում:

Ռուսական տելեգրամ ալիքները պնդում են, թե Բաբաևի ձերբակալությունից հետո Արցախում ադրբեջանական նոր սադրանքների են պատրաստվում:

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը տեղեկություն ունի, որ զինծառայողին առաջիկայում չվերադարձնելու դեպքում Ադրբեջանը սպառնում է հակաահաբեկչական օպերացիա անել: