Լրահոս
Արցախ
18:40
07.03.22
142

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Խրամորթի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Img default alt hy

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

«Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: