Լրահոս
Արցախ
20:09
07.03.22
287

Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը`արձակելով 2 ական

Img default alt hy

Ադրբեջանական կողմը մարտի 7֊ին 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

«Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախի ՊԲ հայտնել էր, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: