Լրահոս
Առողջապահական
10:27
20.09.21
53

«Աչքս ա հեռացված, թևս, ստեղ ոսկոր չկա». հայրենիքի պաշտպաններին բուժելու համար պետությունը փող չունի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ընդդիմությունը ուրբաթ հրաժարվեց բաժանված պարգևավճարներից, ՔՊ-ականները սիրով ընդունեցին փողը մեր առանց այդ էլ՝ դատարկված բյուջեից, որտեղ բավարար միջոց կա Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին ու նրանց ընտանիքերի անդամներին անձնական բժիշկներ տալու, բայց կոպեկ չկա, որ պետպատվերով բուժվեն պատերազմում կես մարդ դարձած տղաները:

Մինչև 2022 թվականը պետպատվերով ոչ ոք չի կարող բուժվել՝ կառավարությունը միլիարդների պարտք ունի բուժհաստատություններին: Իսկ պարտք չէ՞ կառավարությունը Բորիկին: Մատաղիսում նա 20 րոպե հրետակոծության տակ է եղել, փրկվել՝ հրաշքով: Հիմա պետությունը հրաժարվում է բուժել Բորիկի վերքերը, հորդորում է սպասել։