Լրահոս
Միջազգային
19:17
10.03.22
113

Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ

Img default alt hy

Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ, մշակվում է երկու հանրապետությունների միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի նախագիծը, հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։  

«2022 թվականի մարտի 10-ին Աբխազիայի Հանրապետությունն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով։

Այժմ պատրաստվում է երկու հանրապետությունների միջև բարեկամության ու համագործակցության միջպետական պայմանագրի նախագիծը, որը Աբխազիայի Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման հիմք կդառնա»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, իսկ ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր էր ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։