Լրահոս
Իրավական
19:10
17.12.22
213

ԱԱԾ-ն փաստաբանին կասկածում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 427 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։ 

ՀՀ  քրեական օրենսգրքի նշված հոդվածում կարդում ենք.

«Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը 1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»:

Նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում փաստաբանի ինքնությունը։