Լրահոս
Սպորտ
13:25
23.09.21
71

ԱԱ. ՀԸՖ-ն հաստատել է ըմբշամարտի Հայաստանի թիմերի կազմերը

Img default alt hy

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճի մրցաշարում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Մեդալների համար կպայքարեն Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-10-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան  (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):