Լրահոս
Հայաստան
21:37
16.09.21
64

600 դոլար եմ աշխատում, որի կեսը պիտի ադրբեջանցիներին տամ, ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս. իրանցի վարորդ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին համակարգում են երթևեկությունը: Սյունիքի «Հայլուրի» թղթակիցը հայտնում է, որ խումբ-խումբ են մեքենաները բաց թողնում, որ հանկարծ կուտակումներ չլինեն:

Իրանից եկած բեռնատարներին առաջարկում են այլընտրանքային ճանապարհ՝ Տաթևով անցնել, որպեսզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը իրենց վերահսկողության տակ պահող ադրբեջանցիներին՝ տուրք չտան:

Այն իրանցիները, որոնք փող ունեն՝ նախընտրում են ադրբեջանցիների մոտով անցնել, որովհետև լսել են՝ այլընտրանքային Կապան-Տաթև ճանապարհին մեքենաները վթարվում են: էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, թե այդ ճանապարհով յուրաքանչյուր մեքենա կարող է անցնել:

Նա ընդհանրապես զարմանում է, թե ինչու է աղմուկ բարձրացել ադրբեջանցիների մասքակետի շուրջ: Ինքն անձամբ չի պատրաստվում գիշեր-ցերեկ Գորիս-Կապան ճանապարհի մասին մտածել: