Լրահոս
Իրավական
20:14
01.10.21
58

40 դատավորի է ուսումնասիրում իշխանությունը. դատավորները վեթինգից չեն վախենում. տեսանյութ

Երեք տարի իշխանության աղաղակած վեթինգից դատավորները չեն վախենում: Այսօր դատավորների ընդհանուր ժողովից հետո վերաքննիչ ատյանի դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին իրենք՝ դատավորները դեմ չեն, եթե դրանց կարիքը կա:

Նա արձագանքել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե հիմա՝ իր ղեկավարման ժամանակ կլինեն վեթինգի առաջին դրսևորումները: