Լրահոս
Հայաստան
13:08
27.09.21
44

3781 զոհ. պատերազմից մեկ տարի անց. տեսանյութ

Այսօր սեպտեմբերի 27-ն է: Պատերազմի առաջին տարելիցը: Մեկ տարի առաջ այս օրը լուսաբացին Ադրբեջանը անօդաչուներով սկսեց հարվածել Արցախի սրտին:

Ստեփանակերտի խաղաղ բնակչության գլխին առաջինը պայթեց պատերազմը: Ադրբեջանը Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ գործի էր դրել ամբողջ արսենալը: Ըստ պաշտոնական տվյալի, 3781 զոհ ունենք, անհետ կորած են 231 զինծառայող ու 22 քաղաքացի: Թե դեռ քանի գերի կա Բաքվում՝ հայտնի չէ: Մեկ տարում 108 գերի է վերադարձել: