Լրահոս
Հասարակական
23:41
16.12.22
197

27-ամյա վարորդը, Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Img default alt hy

Դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Սերինե Վ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Եղեգնավան-Այգավան միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտեում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սերինե Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու ԲԿ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։