Լրահոս
Արցախ
13:03
04.10.21
42

2018 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ,որ Ադրբեջանը պատերազմով լուծի Ղարաբաղի հարցը. տեսանյութ

2018 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանն իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը իրարամերժ հայտարարություններով, առաջացրել ենք ԵԱՀԿ ՄԽ անվտստահությունը Հայաստանի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով խուսափում ենք բանակցային առարկայական գործընթացից, վարկաբեկել ենք բանակը քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը սևերի-սպիտակների ու ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմիկ բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար»: