Լրահոս
Աշխարհ
15:07
19.08.21
60

19-ամյա օրիորդը թռիչքի համաշխարհային նոր ռեկորդ է ուզում սահմանել

Բրիտանացի օդաչու Զառա Ռադերֆորդը Բելգիայի Կորտրեյկ օդանավակայանից չորեքշաբթի սկսել է համաշխարհային ճանապարհորդությունը։

19-ամյա օդաչուն նպատակ ունի թռչել աշխարհի շուրջ և ռեկորդ սահմանել, որպես ամենաերիտասարդ կին օդաչու, որը կարողացել է կատարել այդ սխրանքը։

Նա մտադիր է թռչել մոտ 250 ժամ՝ անցնելով աշխարհի 52 երկրով։ Զառային օդանավակայանից ճանապարհել է հայրը, որի խոսքով, իր դստեր ռեկորդը միլիոնավոր աղջիկների թևեր կտա հասնելու իրենց երազանքներին։