Լրահոս
Հայաստան
17:09
09.03.22
280

100 ուկրաինահայ դիմել է՝ Հայաստանում բնակվելու համար

Հայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել մոտ 100 ուկրաինահայ:

«Արմենպրեսսին» Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ հայտերը ստացել են այն ուկրաինահայերից, որոնք դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա:

Հանձնակատարի գրասենյակից հայտնել են նաև, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել: