Լրահոս
Արցախ
21:30
07.10.21
41

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 7. օր 11-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

7 հոկտեմբերի 2020, օր 11-րդ

Ինչու՞ է Փաշինյանը, ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրուցում, հստակ բացահայտում հայկական բանակի մարտավարական հնարքներն ու մանրամասն նկարագրում անելիքները: Պատահակա՞ն է արդյոք, որ, այն պահին, երբ ռազմաքաղաքական վերնախավը ժողովրդից պահանջում է հեռախոսով չխոսել պատերազմական գործողությունների մասին՝ երկրի ղեկավարը մանրամասնում է առաջիկա մարտական գործողությունները, մատնացույց անում Ջաբրայիլի ուղղությունը:

Արդեն օրեր անց, հենց այդ նույն հարցազրույցում, ինչու՞ Փաշինյանը չի հերքում Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին տարածված կեղծ լուրը: