Լրահոս
Արցախ
21:30
05.10.21
68

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 5. օր 9-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

օր 9-րդ

Նախորդ օրվա սրճախմությունից հետո Արայիկ Հարությունյանը ինչու՞ մի լուսանկար էլ Ջաբրայիլից չհրապարակեց, այլ ընդամենը գրեց, իբր թե առավոտյան Ջաբրաիլում էր: Այդ որտեղի՞ց էր տեղեկատվություն ստանում Արցախի նախագահի խոսնակը, որ հայտնեց, թե «ՊԲ երեկվա հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր»: Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը, առաջնագիծ մեկնելու համար, առաջարկեց իրենց հետ վերցնել զինվորական համազգեստ, սաղավարտ, զրահաբաճկոն: