Լրահոս
Արցախ
21:30
18.10.21
43

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 18. օր 22-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

18 հոկտեմբերի 2020, օր 22-րդ

Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն հայտարարում էր, թե «Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է և սա պատերազմի ավարտ չէ», ինչու՞ էր պաշտոնական Երևանը սին հույսեր փայփայում կայուն և վերիֆիկացվող հրադադարի մասին:

Ինչու՞ էր հայկական պաշտոնական լրահոսը շարունակում լռել, երբ արդեն Խուդաֆերինի ջրամբարում, կամրջի վրա, ադրբեջանցիներն իրենց դրոշն էին ծածանում։

Միջազգային լրատվամիջոցների հարցազրույցների ժամանակ, ինչու՞ Փաշինյանը բառ անգամ չէր հնչեցնում զինադադարի խախտման մասին, փոխարենը՝ նշում է, որ Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, ցանկանալով ևս մեկ ցեղասպանություն իրականացնել։