Լրահոս
Միջազգային
13:11
26.02.25
172

Զելենսկին Ուկրաինայի հազվագյուտ մետաղները տանում է ԱՄՆ. Թրամփը դեմ չէ նաև Պուտինի հետ գործարքին

 

Ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու համար դեռ երկար ժամանակ կարող է պահանջվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկյան զենքերն այլևս չեն մտնում Ուկրաինա, վստահեցրել է Միացյալ Նահանգների առաջնորդը լրագրողներին: Պատերազմի երեք տարիների ընթացում Ուկրաինային տված աջակցությունը հետ բերելու մասին է մտածում Թրամփը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ այս ուրբաթ հնարավոր է կնքվի Ուկրաինա-ԱՄՆ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը, որով Թրամփը հույս ունի հետ ստանալ ամերիկյան փողերը Ուկրաինայից: ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել այդպիսի մի պայմանագիր էլ Ռուսաստանի հետ կնքել: