Լրահոս
Իրավական
11:19
08.06.26
61

Ընտրական գործընթացի սկզբից ստացվել է 599 հաղորդում, նախաձեռնվել 210 քրեական վարույթ․ դատախազություն

Img default alt hy

Ի լրումն Գլխավոր դատախազության՝ 2026 թվականի հունիսի 7-ի հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:

599 հաղորդումներից՝

210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում: Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:

Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում: