Լրահոս
Միջազգային
23:18
05.03.22
3 976

Խելքի աշեցեք․ Պուտինին կոչ են անում օրինակ վերցնել Փաշինյանից (Լուսանկար)

Img default alt hy

Պարզվում է, փաշինյանական տենդով ախտահարված են ոչ միայն մեր հանրապետությունում, կամ հայկական սփյուռքի որոշ հատվածներում, այլև աշխարհի այն վայրերում, որտեղ թացը չորից հրաշալի տարբերում են։

Նկարում պատկերված կինը, հակառուսական վերջին օրերի ցույցերից մեկի ժամանակ, ոչ ավել ոչ պակաս ձեռքերում պահված պաստառով Պուտինին հորդորում է օրինակ վերցնել Փաշինյանից։

Եվ ու՞մ ում հետ են համեմատում․ պատկերացնու՞մ եք, աշխարհի թիվ մեկ խաղացողներից մեկը, որի դեմ հանդիման դուրս է եկել ամբողջ աշխարհը, բայց որի հետ, այդուհանդերձ, հաշվի են նստում նույնիսկ նրա ախոյանները, պիտի օրինակ վերցնի Նիկոլ Փաշինյանի՞ց, նրանից, որն ամբողջապես տապալել է բոլոր հնարավոր ու անհնար գործընթացները և որին համարում են ստի, թուլության, պարտության սիմվոլ։

Եթե մեզանում շիրմատանը շուռ կգար աշուղ Ջիվանին՝ խելքի աշեցեք հառաչանքով, ապա ռուսը կիսաժպիտ կասեր՝ а вам слабо?