Լրահոս
Սպորտ
17:36
19.12.22
96

Վատագույն ԱԱ-ն, որը մեզ հիանալի եզրափակիչ պարգևեց․ Ռոնալդուի քույրը՝ ԱԱ-ի եզրափակչի մասին

Img default alt hy

Կրիշտիանու Ռոնալդուի քույրը 2022 թվականի Աշխարհի առաջնությունն անվանել է պատմության մեջ վատագույնը։

«Աշխարհի վատագույն առաջնությունը երբևէ… Որը, բարեբախտաբար, մեզ հիանալի եզրափակիչ պարգևեց: Այ քեզ հանդիպում․․․ Շնորհավորում եմ Արգենտինային»,- Instagram-ի իր սթորիում գրել է Կատյա Ավեյրոն։

Նա գովել է նաև Կիլիան Մբապեին, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Այս տղան անհավանական է: Ինչպիսի պայծառ ապագա է սպասվում նրան: Անհավանական է»,- գրել է Ավեյրոն։

Հիշեցնենք՝ Պորտուգալիան դուրս մնաց ԱԱ-2022-ից քառորդ եզրափակիչ փուլում՝ 0։1 հաշվով զիջելով Մարոկկոյին։