Լրահոս
Մշակույթ
18:20
18.10.21
47

Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Img default alt hy

Հայաստանի պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ․ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։

Այս մասին «Հրապարակին» հայտնել է Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը։

«Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»,- ասել է գրողի կինը՝ որևէ այլ  մանրամասներ չփոխանցելով։ Ներառյալ նաև հարցի վերաբերյալ, թե կիսո՞ւմ է ՀԱԿ-ի և  առաջարկը, որպեսզի Վանո Սիրադեղյանը թաղվի Կոմիտասի անվան պանթեոնում։