Լրահոս
Հայաստան
10:17
18.10.21
57

Թշնամու չդադարող կրակին Փաշինյանը պատասխանում է համառ խաղաղությամբ. տեսանյութ

Պատերազմից մեկ տարի անց վրանների տակ անխաղաղ առավոտներ լուսացնող պաշտպանության բանակի զինվորների գլխին այս հինգշաբթի, 44-օրյայից հետո առաջին անգամ պայթեցին թշնամու անօդաչուները: 6 տղայի վիրավորեց թշնամին:

Հաջորդ օրը՝ Երևանից 60 կմ այն կողմ Արարատի մարզի դիրքերը թիրախավորեց թշնամին: Ու մինչ հրդեհ էր բորբոքվում Երասխ գյուղի տներից մեկի բակում, Տեր և տիկին Փաշինյանները շարունակում էին երկրի գլխին կրակ թափող թշնամուն խաղաղություն առաջարկել: