Լրահոս
Հասարակական
10:13
06.03.22
213

Տարոնիկ գյուղում մեքենա է այրվել․ մանրամասներ

Img default alt hy

Մարտի 6-ին ժամը 03։04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղում այրվում է ավտոմեքենա։    

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում կայանած «Dodge» մակնիշի ավտոմեքենայում։    

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:33-ին:

Այրվել է ավտոմեքենան։