Լրահոս
Արցախ
22:16
19.12.22
113

Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում գնային փոփոխություններ չեն արձանագրվել․ ԱՀ ՏՄԿՊՀ

Img default alt hy

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից այսօր Ստեփանակերտ քաղաքում գործող 21 առևտրային օբյեկտներում դիտարկվել է 56 լայն սպառման ապրանքատեսակների գները: Երեկ իրականացված դիտանցման համեմատ, գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Ստեփանակերտում և շրջկենտրոններում իրականացված սննդամթերքի և դեղամիջոցների մոնիթորիգների մանրամասները տեղադրված են Հանձնաժողովի կայքէջում։