Լրահոս
Սպորտ
09:50
19.12.22
127

Շնորհավորում եմ, եղբայր․ Նեյմարը՝ Մեսսիին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը շնորհավորել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, ով իր ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

«Շնորհավորում եմ, եղբայր»,- գրել է Նեյմարը սոցցանցում՝ հրապարակելով Մեսսիի լուսանկարը Աշխարհի առաջնության գավաթի հետ։

ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով: