Լրահոս
Միջազգային
11:00
06.03.22
394

Սերբիայի նախագահը ռուս-ուկրաինական ճգնաժամը համեմատել է ֆուտբոլային դիմակայության հետ

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, թե ինչու է ինքը պաշտպանել է ՄԱԿ-ի բանաձևի մի քանի կետերը, որոնք դատապարտում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները։

Իր դիրքորոշումը Սերբիայի նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ մտահոգված է Սերբիայի բարեկեցությամբ և ենթարկվել է արևմտյան երկրների ճնշմանը:

«Նման իրավիճակներում, երբ պատերազմ է մոլեգնում, բախումներ, երբ շահերը տարբեր են, պետք է ցուցաբերել մեծ վճռականություն, պատասխանատվություն և հոգ տանել մարդկանց մասին։ Եվ մարդիկ արտահայտում են իրենց կրքերը, նրանք աջակցում են ինչ-որ բանի, ինչպես «Յուվենտուս»-ին և «Ֆիորենտինա»-ին․ նրանք միշտ բաժանվելու են երկու մասի»,- ասել է Վուչիչը։

Նրա խոսքով, Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ստեղծված ճգնաժամը դրամատիկ ազդեցություն է ունենում Սերբիայի վրա, որը հայտնվել է ահռելի արտաքին քաղաքական ճնշման տակ։