Լրահոս
Սպորտ
12:22
07.10.21
45

Ռոնալդուն ահռելի մեծության աստղ է, անհավանական է նրա հետ նույն թիմում լինելը. Լյուկ Շոու

Img default alt hy

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Լյուկ Շոուն պատմել է, թե ինչ ազդեցություն է ունեցել 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներթիմային մթնոլորտի վրա 12 տարի անց ակումբ վերադառնալուց հետո։

«Ռոնալդուն ահռելի մեծության աստղ է, անհավանական է նրա հետ նույն թիմում լինելը՝ հաշվի առնելով նրա նվաճումները։ Ակնհայտ է, թե ինչ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է։

Նա ունի անգերազանցելի մտածելակերպ, ինչի շնորհիվ էլ այսքան տարիներ ամենաբարձր մակարդակի վրա է մնում։

Այդ իմաստով նա արդեն օգնել է մեր ֆուտբոլիստներին՝ ավելի լավը դարձնելով մթնոլորտը հանդերձարանում»,- Լյուկ Շոուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։ «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ տեղում է։