Լրահոս
Միջազգային
14:28
26.02.25
187

Ռուսական հրետանին՝ գործողության մեջ. Կուրսկը հետ բերելու օպերացիան շարունակվում է

Մոսկվան հայտնում է, որ գիշերը 130 անօդաչու է ոչնչացրել Ռուսաստանի երեք շրջանների ու Ղրիմի երկնքում: Կրասնոդարի շրջանում երեք տուն է վնասվել ուկրաինական անօդաչուների հարձակումից: Տեմրյուկի շրջանում կոտրվել են Ստարոտիտարովսկայա ստանցիայում գտնվող առանձնատան ապակիները, ևս մեկ տան տանիք էլ վնասվել է Ստրելկա ավանում: Տեղեկությունը հայտնել է շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը: Ուկրաինական հարվածների թիրախում նաև Տուապսեի նավահանգիստն է եղել: Այնտեղ ԱԹՍ-ի հարվածներից տուն է հրդեհվել: Ուկրաինական կողմը հայտնում է, որ այս գիշեր Շահեդների գրոհի հետևանքով կին է զոհվել: Ըստ տեղի իշխանության՝ կնոջ մարմինը հայտանաբերվել է Բուչանսկի շրջանի երկհարկանի առանձնատանը բռնկված հրդեհը մեկուսացնելու ժամանակ: Նույն շրջանի այլ բնակավայրում 19-ամյա աղջիկ ու 44-ամյա տղամարդ է վիրավորվել: