Լրահոս
Միջազգային
22:16
05.03.22
1 322

Ռուս զինվորականները Ժիտոմիրի մոտ ուկրաինական չորս Սու-27 են խոցել․ թարմ տվյալներ

Img default alt hy

Ռուսական զինված ուժերը Ժիտոմիրի շրջանում ուկրաինական չորս Սու-27 ինքնաթիռ են խոցել։

Այս մասին մարտի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Բացի այդ, այսօր ոչնչացվել է Սու-25 ինքնաթիռ, հինգ ռադիոտեղորոշիչ կայան, երկու «Բուկ Մ-1» զենիթահրթիռային համակարգ, «Մի-8» ուղղաթիռ, «Բայրաքար» ՏԲ-2 անօդաչու թռչող սարք։

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուս զինվորականները առաջ են շարժվում լայն ճակատով, վերահսկողության տակ են վերցվել Մալայա Տոկմաչկա, Մարֆոպոլ, Ռեմովկա, Նովոկարլովկա, Օրլինսկոյե, Վոլոդինո և Մալինովկա բնակավայրերը։

«Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 2119 օբյեկտ է խոցվել»,- ասել է գեներալը։