Լրահոս
Միջազգային
22:34
05.03.22
236

ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

Img default alt hy

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 5-ին հայտարարել է, որ 2022 թվականի առաջին մեկուկես ամսում Ուկրաինայում վայրէջք է կատարել գրեթե 50 ռազմատրանսպորտային ինքնաթիռ տարբեր երկրներից։

Այս ֆոնին Մոսկվան կոչ է անում Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի երկրներին դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինա, ընդգծել է դիվանագետը։