Լրահոս
Միջազգային
20:23
05.03.22
432

Պուտինը խոսել է Ուկրաինայում միջուկային զենքի տեղակայման հնարավոր հետևանքների մասին

Img default alt hy

Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կասկածի տակ է դնում այս երկրի ապագան։ Այս մասին մարտի 5-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մարդիկ, ովքեր չեն ուզում դա հասկանալ, հատկապես ներկայիս ղեկավարությունից, պետք է հասկանան, որ եթե շարունակեն իրենց արածը, կասկածի տակ են դնում ուկրաինական պետականության ապագան։ Եվ եթե դա տեղի ունենա, դա ամբողջովին կլինի նրանց խղճի վրա», - ասել է նա ռուսական ավիաընկերությունների կին թռիչքային անձնակազմերի հետ հանդիպմանը:

Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը չի կարող անտեսել հարեւան երկրի՝ միջուկային կարգավիճակ ստանալու մտադրությունները։