Լրահոս
Միջազգային
19:45
05.03.22
4 929

Պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն մոռանա․ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Մինչ ՀՀ իշխանությունները հրապարակավ հայտարարում են ու լծված են Բաքվի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու գործին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին։

ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպմանը Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը, որպես «ագրեսոր», պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին։ 

«Կարևոր է, որ աշխարհն իմանա «հայկական բարբարոսության» մասին, այն պետք է պատժվի, մենք պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն մոռանա, բայց «ագրեսորը» պետք է պատժվի նաև միջազգային մակարդակով։ Իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ներգրավել է միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում։