-
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26
Փաշինյանը ոստիկանական բռնատիրություն է ստեղծել, այս իշխանության համար ազգային սրբություն չկա. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Փաշինյանը ոստիկանական բռնատիրություն է ստեղծել, այս իշխանության համար ազգային սրբություն չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովում իր ելույթում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ.
«Գերաշնորհ Սրբազան Հայրեր, պատվարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ, ընկերներ,
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարում ենք Հայաստանի մեջ տագնապահար հայության եւ վտանգված հայրենիքի այս բախտորոշ օրերին: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանին Հայաստանը եւ ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի եւ լրջագույն մարտահրավերների առջեւ։
Արտաքին ճակատի վրա Հայաստանը հայտնված է բարդ ու դժվարին կացության մեջ, ուր արտաքին ազդակները լարված են իր դեմ. Ամերիկյան նոր նախագահի կողմնորոշումների եւ մի շարք երկիրների ամբոխավարական ղեկավարությունների իշխանության գալու պատճառով սկսել է հիմնահատակ քանդվել համաշխարհային համակարգը, միջազգային օրենքը եւ անհատի ու հավաքական իրավունքների 20-րդ դարի կեսերին ամրագրված հասկացողությունը:
Թուրքիա եւ Ազրպէյճան դարձած են ինքնավստահ, ամբարտաւան եւ ինչպէս միշտ անզիջող մեր նկատմամբ. Ռուսիա տակաւին կլանված է ուկրաինական պատերազմով, որ սակայն իր աւարտին կրնայ հասնիլ ոյժերու նոր դասաւորումով եւ հնարաւորութիւն ընձեռել Ռուսիոյ իր ուշադրութիւնը կրկին դարձնելու դէպի Հարաւային Կովկաս: Իսկ Իրանը այն իւրայատուկ պետութիւններէն է, որ պատրաստ է գործնականապէս աջակցիլ Հայաստանի գերիշխանութեան եւ հողային ամբողջականութեան ապահովման համար. մէկ խօսքով Հարաւային Կովկասի մէջ տարածաշրջանային եւ համաշխարհային գերուժերը մեծապէս ակտիւացած են ու մրցակցական հեւքի են դիմած. իրադրութիւն մը, որ մեր հայրենիքը անգամ մը եւս կը դարձնէ միջազգային կռուախնձոր:
Այս արտաքին իրադրութիւնը սակայն ոչ մէկ ձեւով կ'արդարացնէ ՀՀ իշխանութիւններու քաղաքական եւ ներազգային այն ահաւոր բացթողումները, որոնք համազգային տարողութեամբ գոյութենական ներազգային վտանգներ կը յառաջացնեն եւ կը վտանգեն Հայաստանի լինելիութիւնն անգամ: Որեւէ արտաքին խոչընդոտ հնարաւոր չէ յաղթահարել առանց դիմակայելու ներազգային մարտահրաւէրներուն, որոնք լոկ ներքին խնդիրներ չեն, այլ անոնք վաղուց արտաքին ատաղձ ունին։
Հայութեան եւ Հայաստանի 1990ականներու յաղթանակները 2020ի աշունէն ի վեր կը նսեմացուին շարունակական պարտութիւններու եւ զիջումներու շղթայով. Արցախեան պատերազմի արհաւիրքը եւ հայաթափումը, ՀՀ արտաքին ձախող քաղաքականութիւնը եւ ներազգային պառակտումը կը հանդիսանան մեր պատմութեան նորագոյն հնգամեակի ՀՀ իշխանութիւններու աղիտալի ձեռքբերումները:
Վերջին երեսնամեակի յաղթական Հայաստանը այսօր աշխարհին կը ներկայանայ որպէս պարտուած ու իր ազգային էութենէն դատարկուած պետութիւն, որուն իշխանութիւնները պատրաստ են թշնամիին շնորհելու շարունակական միակողմանի զիջումներ:
Արցախը, որ պաշտպանողական դարպասն էր նոյնիքն Հայաստանի Հանրապետութեան, այսօր իր բնիկ ժողովուրդէն դատարկուած՝ զրկուած է պաշտպանելէ մայր հայրենիքի սահմանները, որոնք յարձակումի եւ բռնաբարումի կ'ենթարկուին թուրք-ազերիական ուժերու կողմէ:
Այսօր, հզօր ու ինքնավստահ հայրենիքի փոխարէն, ՀՀ իշխանութիւնները հայ ժողովուրդին կը մատուցանեն գոյութենական սպառնալիքի ենթակայ Հայաստան մը, որու անկախութեան հռչակագիրն ու սահմանադրութիւնը թշնամիին պահանջով թուլամորթաբար փոփոխութեան ենթարկելու աշխատանքին է լծուած Հայաստանի Հանրապետութեան ներկայ վարչակարգի ղեկավարը։
Եւ փոխանակ համահայկական կարողականութիւնը համախմբելու այս ճգնաժամային օրերուն, Հայաստանի ներկայ վարչակարգը տակաւին լծուած է հայութեան մէջ սեւի ու սպիտակի բաժանարար գիծեր ստեղծելու, բանակի որակին եւ մարտական ոգիին հարուածելու, ՀՀի մէջ ոստիկանական բռնատիրութիւն հաստատելու, Արցախի Հանրապետութիւնը կազմալուծելու, արցախահայութեան իրաւունքները անտեսելու, Հայաստանի մէջ Արցախի հիմնահարցին դէմ քարոզչութիւն ծաւալելու, ժողովուրդին եւ մանաւանդ երիտասարդութեան մօտ քաղքենիացում եւ ազգային առումով անտարբերութիւն սերմանելու, ազգային արժէքները նսեմացնելու, հայ դատի համաշխարհային պայքարը թերագնահատելու եւ Սփիւռքի մէջ հաստատուած կառոյցները քայքայելու սեւ գործին: Այս բազմամակարդակ գրոհին համար ՀՀ իշխանութիւնները լայնօրէն ի գործ կը դնեն խորհրդարանական մեծամասնութեան եւ գործադիր իշխանութեան տրամադրութեան տակ գտնուող պետական բոլոր լծակները: Իրենց համար չեն մնացած ազգային սրբութիւն, ազգային գերխնդիր, իսկական ժողովրդավարութեան միտում, արդարութեան ձգտում, այլ միայն ամէն գնով իշխանութիւնը պահելու մտասեռեռում:
Աւելին՝ ներազգային տագնապը յաւելեալ խորացումի տանելով ներկայ վարչախումբի ղեկավարը յաւելեալ պառակտումի սերմեր ցանեց սփիւռքահայ փոքրաթիւ խումբերու հետ Արեւմտեան երկիրներու մէջ կայացած իր հանդիպումներուն ընթացքին. թրքական եւ ազերիական օրակարգին սպասարկող սահմռկեցուցիչ յայտարարութիւններով ան իր սահմանած «իրական» Հայաստանը կրկին հակադրեց Պատմական Հայաստանին, արհամարհեց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համահայկական արշաւը, ոտնահարեց հայկական արժէքներն ու հայութեան անժամանցելի իրաւունքները եւ Հայաստանի փրկութիւնը ներկայացուց բացառաբար Արեւմտեան արեւելումի մէջ անտեսելով տարածաշրջանի ուժերը եւ անոնց հետ համընկնող Հայաստանի շահերը: Ազգային և պետական հիմնարար արժէքները ձեւախեղելու, պատմութիւնն ու պատմական իրողութիւնները վերաքննութեան ենթարկելու ճղճիմ փորձերը ՀՀ ներկայ իշխանութիւններու քաղաքական սնանկութեան վկայութիւնն են եւ թուրք-ազրպէյճանական թեզերու քողարկուած վերարտադրութիւնը։
Ազգակործան անհեթեթութիւն է ազգային եւ պետական գաղափարախօսութիւնները իրար հակադրելը։ Պետութիւնը կը ստեղծուի ազգային գաղափարախօսութիւնը եւ ռազմավարական նպատակադրումները իրականացնելու համար։
Այս բոլորը հայրենի եւ աշխարհասփիւռ հայութեան մօտ կը յառաջացնէ հիասթափութիւն, յաւելեալ ընկճուածութիւն, նոյնիսկ Հայաստան-Սփիւռք կապերու խզում, ինչ որ անշուշտ անընդունելի երեւոյթ է, բայց նաեւ դժբախտ իրողութիւն:
ՀՅԴն կը մերժէ որեւէ յուսահատութիւն եւ յանձնուողական տրամադրութիւն, որովհետեւ կը հաւատանք, որ հայութիւնը իր մէջ ունի ուժականութիւնը պարտութիւններէ յաղթանակ կերտելու եւ իր ազգային արժանապատուութիւնը վերականգնելու: Մեզի համար վերջին կորուստները ժամանակաւոր են, 2020ի աղէտը պարզապէս ճակատամարտի մը պարտութիւն էր եւ Հայաստանի թշնամիներուն դէմ աննկուն պայքարը կը շարունակուի բոլոր ճակատներու վրայ: Այս համոզումով է, որ մենք փարած ենք Հայաստանի, Արցախի եւ հայութեան դատի հետապնդման գործին թէ' հայրենի եւ թէ' համաշխարհային մակարդակներով:
Ստեղծուած իրավիճակին մէջ իբրեւ համահայկական ընդգրկում եւ փորձառութիւն ունեցող կազմակերպութիւն Հ.Յ.Դ.-ն կանգնած է ներկազմակերպական ամբողջական զօրաշարժի ու արտակարգ պայմաններու մէջ գործելու անհրաժեշտութեան առջեւ։ Հ.Յ.Դ.-ն իր առաքելութեանը հաւատարիմ պարտաւոր է առաւելագոյն ջանք գործադրել ճգնաժամը կասեցնելու համար։
Մեր ռազմավարական նպատակներէն բխող այս հանգրուանի հայրենի հիմնական առաջնահերթութիւնները ըստ էութեան հետեւեալներն են՝
1) Հայաստանի Հանրապետութեան գերիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան վերականգնում՝ Անկախութեան հռչակագրի տառին եւ ոգիին համապատասխան,
2) Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի իրաւունքի ապահովում եւ իր սեփական հայրենիքի մէջ ինքնիշխան ու անվտանգ ապրելու իրաւունքը երաշխաւորող պայմաններու ստեղծում։
Առ այդ՝ Հայաստանի պարագային անհրաժեշտ է
ա) Հայկական ինքնութեան եւ հայրենի պետականութեան պահպանման օրակարգի շուրջ ձեւաւորել համահայկական զօրաշարժ:
Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թրքական ժխտողականութեան նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք են հայկական ինքնութեանը եւ Հայաստանի գերիշխանութեանը եւ կը վաւերացնէ ուժի միջոցով հարցեր «լուծելու» նախադէպը:
բ) Հայոց բանակի եւ հայրենիքի պաշտպանութեան ու անվտանգութեան համակարգերու հրատապ վերակառուցումը համաժողովրդական մասնակցութեամբ եւ առկայ մարտահրաւէրներու հաշուառումով:
գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետութեան ձեւաւորման եւ դիւանագիտական դիրքերու վերականգնման միտող որակապէս այլ բովանդակութիւն ունեցող ինքնավստահ արտաքին քաղաքականութիւն, ինչ որ կ'ենթադրէ ռազմավարական յարաբերութիւններու հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այն երկիրներու եւ դաշինքներու հետ, որոնց անմիջական շահերէն կը բխի հայկական կենսունակ պետութեան գոյութիւնն ու գոյատեւումը: Այս մօտեցումով՝ դադրեցնել պաշտօնական Երեւանի ռուսատեաց տրամադրութիւններու հրահրումը եւ ամրապնդել Ռուսիոյ հետ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները փոխադարձ շահերու վրայ հիմնուած. իսկ Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք եւ սերտ յարաբերութիւններ. Ինչպէս նաեւ՝ զարգացնել տարածաշրջանէն դուրս այլ ուժային կեդրոններու եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող յարաբերութիւնները առանց որդեգրելու բացարձակ արեւելուն բացառաբար այս կամ այն ուժային կեդրոնին հետ: Պետական ռազմավարութիւնը պարտի փխիլ հայկական արեւելումէ միայն:
դ) նպաստել Հայաստանի մէջ իրաւ ժողովրդավար, արդար ու հաւասարութեան համակարգի վրայ հիմնուած ընկերութեան ստեղծումին՝ հեռու ոստիկանապետական ձգտումներէ եւ օրինախախտումներէ: Անխնայ պայքարիլ ամէն անօրինականութիւններու դէմ: Տալ առաջնահերթութիւն ընկերա-տնտեսական զարգացման իրաւ հնարաւորութիւններու հաստատման եւ պաշտպանել ժողովրդային ցածր ու միջին խաւի իրաւունքներն ու շահերը:
ե) արդիականացնել արտադրական միջոցները, միջազգային առեւտուրի անխաբան ու օրէնքով համակարգուած հնարաւորութիւնը եւ վերացնել իշխանութեան մօտ շրջանակներու առանձնաշնորհեալ եւ նեպոտութեան սանձարձակութիւնները:
Իսկ Արցախի պարագային՝
Ապահովել արցախցիներու հնարաւորինս համախումբ բնակեցումը Հայաստանի Հանրապետութեան մէջ. ընկերա-իրաւական արդիւնաւէտ քաղաքականութեամբ կանխել անոնգ արտագաղթը.
Շարունակել համահայկակական օժանդակութիւններն ու ծրագիրները Հայաստանաբնակ Արցախցիներուն կարիքներուն հասնելու համար.
Ապահովել Արցախի ժողովրդի ընտրութեամբ ձևաւորած իշխանութեան մարմիններու, ինչպես նաև գիտական և կրթա-մշակութային հաստատություններու եւ Արցախի թեմի գործունէութիւնը.
Բոլոր հարթակներու մէջ բարձրացնել արցախցիներու հաւաքական վերադարձի իրաւունքը միջանկեալ կարգավիճակով եւ անվտանգութեան միջազգային երաշխիքներով որոնք կ'ապահովեն արցախցիներու անխոչընդոտ ինքնակառավարման իրաւունքը, արժանապատիւ կեանքի հնարաւորութիւնը եւ Հայաստանի հետ անխոչնդոտ կապը.
Շարունակել քօղազերծել Արցախի գրաւումին ու հայաթափումին համար Ազրպէյճանի կատարած բռնարարքը եւ զայն ճանաչել տալ որպէս ցեղասպանութիւն, բռնի տեղահանման և էթնիկ զտման փաստերով։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դատավարական ֆարսը Ադրբեջանի հանցաւոր ռեժիմի հերթական աղաղակող ապօրինութիւնն է եւ հեռահար նպատակներ ունի։ Այդ ղեկավարներն առեւանգելու եւ կեղծ մեղադրանքներով դատավարութիւններ բեմադրելու ազրպէյճանի գործելաոճը չի կրնար անարձագանգ մնալ եւ պէտք է արժանանայ զօրաւոր հակազդեցութեան։ Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններու պարտականութիւնն է այս ուղղութեամբ գործադրել իրաւական, քաղաքական եւ դիւանագիտական բոլոր միջոցները, ինչը ցայսօր չի կատարուիր, այլեւ կը ցուցաբերուի յանցաւոր անգործութիւն։
Իսկ մենք, իբրեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, պիտի շարունակենք հետապնդել Արցախի գերեվարուած ռազմաքաղաքական ղեկավարներու եւ այլ գերիներու ազատ արձակման խնդիրը համաշխարհային մակարդակով եւ գործադրելով քաղաքական եւ դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները՝ Ազրպէյճանի վրայ ճնշումը սաստկացնելու համար։
Իսկ Սփիւռքի պարագային՝
ա) վերացնել ընկճուածութեան, հայրենիքէն օտարացման եւ մեկուսացման ամէն հանգամանք եւ վերակառուցել Հայրենիք-Սփիւռք կապերը. պայքարիլ ՀՀ իշխանութեան Սփիւռքը պառակտելու ամէն փորձի դէմ: Սատարել այն հասկացողութեան, որ Հայաստան եւ Սփիւռք մէկ ամբողջութիւն է:
բ) վերաթարմացնել եւ արդիականացնել Սփիւռքի կառոյցներն ու բարձրացնել կազմակերպուածութիւնը նուիրեալ զանգուածներուն՝ անոնց նոր աւիշ ներարկելով եւ յաւելեալ վճռականութեան մղելով. միաժամանակ պարտինք զգոյշ ըլլալ Սփիւռքը «վերակառուցելու» կամ «վերակազմակերպելու» այն սին կոչերէն, որոնք կը միտին հիմնայատակ քանդել Սփիւռքի ներկայ կառոյցները եւ ասոր կամ անոր շահերուն հպատակեցնելով անձեւ քաոս ու կամակատար հետեւորդներ ստեղծել:
Սփիւռքեան համահայկական թէ տեղական կազմակերպ կառոյցները աւելի քան հարիւրամեակէ մը ի վեր իրենց ունեցած գործունէութեամբ փաստած են հայանուէր ու հայրենանուէր պատրաստակամութիւն. անշուշտ միշտ կարելի է աւելիին ձգտիլ առանց սակայն հիմերը խարխլելու. ինչպէս շարունակաբար հաստատած ենք, յանձնառու Սփիւռքը կարեւորագոյն գրաւականն է հզօր հարենիքի եւ փոխադարձաբար՝ ազգային նկարագրով հայրենի պետութիւնը լաւագոյն երաշխիքն է Սփիւռքի կենսունակութեան եւ հայկական նկարագրի ամրապնդման:
գ) ստեղծել ներգաղթի լուրջ հնարաւորութիւն պետական մակարդակի մանրամասն ծրագիրով եւ համահայկական նեցուկով. այդ ծրագիրը զուտ զգացական ֆոնով պէտք չէ կառուցուի, այլ հիմնուի որոշակի, յստակ նախաձեռնութիւններու եւ իրապաշտ հաշուարկներու վրայ:
դ) ՀՀ իշխանութիւններու կողմէ չխոչընդոտել հայ դատի համաշխարհային պայքարը, որ կը նպատակադրէ առաւելութիւններ ձեռք ձգել Հայաստանի համար, պաշպտանել Արցախահայութեան իրաւունքները, շարունակել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը եւ հայութեան անժամանցելի իրաւունքներու հետապնդումը, տարբեր երկիրներու մէջ նուիրականացած հայ համայնքներու իրաւունքներու պահպանումն ու խթանումը եւ հայ երիտասարդութեան քաղաքականացումը: Իտէալ պայմաններու մէջ՝ աշխարհով մէկ տարածուած հայկական մեր լապպիներն ու Հայաստանը պէտք է գործեն համահունչ, ինչ որ շատ հեռու է այսօրուան իրողութենէն:
Սիրելի հայրենակիցներ,
Հակառակ ներքին ու արտաքին դաւադիր ծրագիրներուն, հայութեան արժանապատուութեան եւ լինելիութեան պայքարը պետք է անխաբան շարունակուի: Արդարութեան, արժանապատուութեան եւ հաւասարութեան արժեհամակարգերու վրայ հիմնուած մրցունակ, նոր որակի ազգային պետութեան կառուցումը պետք է հռչակուի ազգային ռազմավարական նպատակ։
Մեզի համար անկախ պետականութիւնը բացարձակ արժէք է: Սեփական հայրենիքի մէջ հայորդիներու ազատ ապրելու եւ ստեղծագործելու հնարաւորութեան ստեղծումը՝ անխախտելի իրաւունք: Իսկ աշխարհասփիւռ հայութիւնը՝ հայրենիքով տոգորուած մէկ ազգ ու մէկ դատ հետապնդող անքակտելի եւ անսակարկելի հաւաքականութիւն է:
Հ. Յ. Դաշնակցութիւնը պատրաստակամ է համագործակցիլ բոլոր անոնց հետ, որոնք կը կիսեն այս մօտեցումները եւ պատրաստ են պայքարիլ յանուն արժանապատիւ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի:
Արդ՝ անգամ մը եւս կոչ կ'ուղենք ազգային ուղղուածութիւն ունեցող ուժերուն միաւորելու իրենց ջանքերը՝ ՀՀ ապազգային իշխանութիունները հեռացնելու, հայ ժողովուրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ արժանապատիւ, կայուն եւ ուժեղ Հայաստան կերտելու համար:
Միաժամանակ շարունակելու ենք վերաթարմացնել սփիւռքեան կառոյցները, զանոնք դարձնել առաւել նպատակասլաց եւ աշխոյժ, վերացնել Սփիւռքահայութիւնը հայրենիքէն օտարացնելու որեւէ փորձ եւ նպաստել Հայաստան-Սփիւռք կամուրջներու վերահաստատման: Որովհետեւ քաջ կը գիտակցինք, որ յանձնառու Սփիւռքը լաւագոյն գրաւականներէն է հզօր, ապահովեւ զարգացող հայրենիքի»:
-
12:44
03.07.26
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
Կարդալ ավելին
-
12:22
03.07.26
Միշուստինը և Փաշինյանը՝ «Իննոպրոմ» ցուցահանդեսի մասնակիցների թվում
Կարդալ ավելին
-
11:49
03.07.26
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Կարդալ ավելին
-
23:26
02.07.26
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
Կարդալ ավելին