Լրահոս
Միջազգային
20:03
05.03.22
1 117

Ուկրաինայի զինուժը հապճեպ նահանջում է Խերսոնի շրջանում զբաղեցրած իր դիրքերից․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մոտակայքում, Ռադենսկ բնակավայրի մոտ գտնվող ուկրաինական բանակի ռազմական բազան։

Տեղեկությունը հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի զինուժը հապճեպ նահանջում է Խերսոնի շրջանում զբաղեցրած իր դիրքերից՝ ռազմաբազայում թողնելով զինտեխնիկան, զենքն ու զինամթերքը։