Լրահոս
Միջազգային
20:16
05.03.22
710

Ուկրաինայի դատարանը Օլեգ Գազմանովի նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել

Img default alt hy

Ուկրաինայի դատարանը ռուս հանրահայտ երգիչ Օլեգ Գազմանովին հեռակա կալանավորելու որոշում է կայացրել, մարտի 5-ին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Ինչպես պարզաբանել է Վենեդիկտովան, դատախազությունը մտադիր է նաև արտիստին միջազգային հետախուզում հայտարարել։

Ավելի վաղ Գազմանովը Instagram-ում մեկնաբանել էր Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողությունը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն իր վրա է վերցրել պատասխանատվությունը և փոքր ճակատամարտով կանխել է մեծ պատերազմն աշխարհում։