Լրահոս
Միջազգային
20:07
05.03.22
1 092

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և թուրքական հետախուզությունը Սիրիայից զինյալներ են հավաքագրել

Img default alt hy

Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության սպաների հետ միասին այցելել են Սիրիայի հյուսիս, այնտեղ թուրքամետ կազմավորումների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, հնարավոր է եղել զինյալներ հավաքագրել Ուկրաինայի տարածքային պաշտպանության շարքերում:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։  

Նրա խոսքով՝ փետրվարի 4-ին «Ուկրաինայի Անվտանգության ծառայության երեք աշխատակիցներից բաղկացած խումբը՝ թուրքական ազգային հետախուզական կազմակերպության սպաների ուղեկցությամբ, մեկնել է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներ Սիրիայի հյուսիսում՝ ներառյալ Աֆրին և Ազազ բնակավայրերը»։